«Բուրգեր քինգի» պայթյունի հետևանքով տուժած 8 տարեկան աղջնակի կյանքին վտանգ է սպառնում
Հյուսիսային պողոտայի «Քինգ Բուրգեր»-ի տարածքում տեղի ունեցած պայթյունից տուժել է 9-ը հոգի: ԱԻՆ պաշտոնյա Ոսկանյանը պայթյունի դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշել է, որ վիրավորներից մեկի՝ 8 տարեկան Մարկոսյան Ռուբինայի կյանքին վտանգ է սպառնում: Հաղորդվում է, որ տուժածներիի թվում կան նաև օտարերկրա քաղաքացիներ:
