Այս տարվա ընթացքում արդեն զինված 31 անչափահաս է հայտնաբերվել (տեսանյութ)
Անցած տարի քրեական պատասխանատվության է ենթարկվել 20 անչափահաս՝ զենք-զինամթերք կրելու համար: Դրանք եղել են հիմնականում սուր ծակող-կտրող գործիքներ, դանակներ: Այս տարի եւս արդեն իսկ գրանցվել են մի շարք դեպքեր, երբ անչափահասներին հայտնաբերել են զինված, նմանօրինակ 31 դեպք է գրանցվել անցած 3 ամիսների ընթացքում: Մեծ մասամբ անչափահասների մոտ հայտնաբերվում են դանակներ, կռփազենք, մահակ: Այժմ դպրոցական տեսուչները բացատրական աշխատանքներ են տանում դպրոցների աշակերտների հետ: Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:
