Կկայանա Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումը
Ապրիլի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին Անկարայում Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողով կանցկացնեն: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը: Գագաթնաժողովի նախօրեին՝ ապրիլի 3-ին, կկայանա Պուտին-Էրդողան հանդիպումը: Պուտինը կմասնակցի «Ռոսատոմ» ընկերության կողմից կառուցվող «Ակկույա» ԱԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը:
