Ծեծելով, թե ուժեր գործադրելով
«Ենթադրենք հանրահավաքի ժամանակ մեր նկատմամբ ուժ են գործադրում, որ տարածքից հեռանանք: Մենք կփորձենք չհեռանալ, բայց ոչ թե ծեծելով, այլ փորձելով, իրար հետ ուժեր գործադրելով: Ուզում ենք, որ ՀՀ յուրաքանչյուր ոստիկան, ԱԱԾ աշխատակից հասկանա, որ ինչ էլ անեն, մենք իրենց նկատմամբ ոչ մի բռնություն չենք գործադրելու՝ անկախ նրանից, թե մեր նկատմամբ ինչ բռնություն կգործադրեն: Դրանով մեզ ավելի ուժեղ ու համոզված ենք զգում գործողությունների արդարացիության մեջ: Բռնությունն ու հակաբռնությունը բացառող մեր գործողությունը չի լինելու փխրուն, վախվորած, մենք վճռական ենք տրամադրված՝ կոշտ քաղաքացիական անհնազանդության»,- այսօրվա քայլարշավի ժամանակ Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում ասել է Նիկոլ Փաշինյանը:
