Վիգեն Սարգսյան, 800 հա-ն ե՞րբ ենք հետ բերելու
«Մենք տեսնում ենք անհրաժեշտություն մեր առաջնագիծն ամուր պահելու, մենք տեսնում ենք խնդիր թույլ չտալու, որպեսզի այն զինադադարը, որը երաշխավորում է ԼՂՀ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, որեւէ ճեղք տա կամ փոխի իրականությունը դաշտում այնպես, որպեսզի խաղաղ բանակցությունների գործընթացն անհնար կամ անիմաստ լինի շարունակել»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ջաբրայիլի բարձունքը ե՞րբ ենք հետ բերելու հարցին էլ նախարարն ասաց, որ այսօր կա մեկ խնդիր՝ երկրի պաշտպանությունն ամուր պահել ամեն օր եւ շատ հստակ տարբերակել նաեւ ռազմավարական խնդիրներն ու նպատակները մարտավարականներից:
