Ինչ կորոշվի. խնդիրը լուծել նաև մարզերում
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է վերացնել եկամտահարկի վերադարձը միայն կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում կիրառելու սահմանափակումը: Պատգամավորը շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է հանել բնակարանի նոր կառուցված լինելու սահմանափակումը հնարավորություն ընձեռելով եկամտային հարկի վերադարձը կիրառել նաեւ առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում:
Պատգամավորը կարծում է, որ նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարանային ապահովման խնդիրը լուծել նաև մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը:
