Հրաձգություն Փենսիլվանիայում. կան զոհեր
Հինգ մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել մարտի 9-ի երեկոյան ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այս մասին հայտնում է CBS հեռուստաընկերությունը: Ըստ նրա տեղեկությունների՝ հրաձգությունը տեղի է ունեցել Փիթսբուրգի ոչ մեծ արդարձանում՝ Վիլկինսբուրգում: Ներկայում ոստիկանությունը որոնում է երկու զինյալների: Մերձակա շենքերի բնակիչների հաղորդումների համաձայն՝ արձակվել է 25-ից ավելի կրակոց: Ըստ նախնական տվյալների՝ հրաձգությունը կարող էր սկսվել շենքերից մեկի հետևի բակում կազմակերպված երեկույթի ժամանակ։
