ԱՄՆ դեսպանը լքել է Ադրբեջանը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայի լիազորության ժամկետն ավարտվել է: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը: Ռոբերտ Սեկուտան մեկնել է ԱՄՆ և որոշում է կայացնել թոշակի անցնելու մասին: Դեռևս հայտնի չէ, թե ով կլինի Ադրբեջանում ԱՄՆ հաջորդ դեսպանը: Ռոբերտ Սեկուտան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2015թ. փետրվարին:
