Նեթանյահու. Իսրայելը չի լսելու Թուրքիայի խրատները
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մերժել է Անկարայի կողմից՝ մարտի 30-ին իսրայելական բանակի գործողությունների վերաբերյալ քննադատությունը, երբ Գազայի հատվածի հետ սահմանին բախումների ընթացքում 16 պաղեստինցի էր սպանվել։ «Աշխարհի ամենաբարոյական բանակը չի լսելու նրանց խրատները, ով տարիներ շարունակ գնդակոծում է քաղաքացիական բնակչությանը»,– ասել է Նեթանյահուն՝ պատասխանելով թուրքական կողմի քննադատությանը։ «Երևի թե այսպես է Անկարան նշում ապրիլի 1-ը»,– ավելացրել է վարչապետը։ Թուրքիայի ԱԳՆ–ն դատապարտել է «ոչ հավասարաչափ ուժի կիրառումը» հրեական պետության կողմից պաղեստինյան անկլավում՝ ուրբաթ օրվա բողոքի ակցիաների ժամանակ։
