Հայտնիներն` ի պաշտպանություն «մերկ» սկանդալի

Քիմ Քարդաշյանի մերկ սելֆիի շուրջ սկանդալն ընդլայնվում է՝ գրում է lady.tsn.ua-ն: Երբ Քիմը Instagram-ում հրապարակեց իր ամբողջովին մերկ լուսանկարը, նրան քննադատեցիեն հոլիվուդայն որոշ աստղեր: Նրանք վրդովված են այդքան բաց լուսանկարից: Սակայն Քիմին պաշտպանում են հոլիվուդյան շատ հայտնի դեմքեր ՝ Էմիլի Ռաթաժկովսկին, Մայլի Սայրուսը, Դեմի Լովատոն, Ռոուեն Բլանչարդը, Էբիգեյլ Բրեսլինը և այլն: «Դա նրա գործն է, նրա կարիերան, վերջ տվեք սեքսիզմին: Ինչո՞ւ է ձեզ թվում, թե նրան ինչ-որ մեկը ստիպում է այդպես անել»,- գրել է Ռաթաժկովսկին իր թվիթերյան էջում: Մայլի Սայրուսն աջակցել է Քիմին՝ Instagram-ում Քարդաշյանի հետույքի տեսքով էմոձիից կադր հրապարակելով և մակագրելով. «Թանկագին կանայք, ինչու մենք գոնե մեկ օր մի կողմ չթողնենք բոլոր տարաձայնությունները ու ժամանակը չնվիրենք սիրուն ու Կանանց միջազգային օրը նշելուն: Ինչո՞ւ միասին չհավաքվենք ու չստեղծենք այն, ինչը կօգնի կարիքավոր կանանց և նրանց ընտանիքներին: Չնայած նրան, թե մենք ինչքան շատ ենք աշխատում՝ մենք երբեք չենք զգա, թե իրականում ինչ հարմարավետ ենք մենք ապրում: Որովհետև կան մարդիկ, որոնք ստիպված են քնել մայթերին՝ միայն երազելով այն բաների մասին, որոնք մենք սովորական ենք համարում: Ես սիրում եմ բոլոր կանանց»: Ռոուեն Բլանչարդը միացել է Քիմին պաշտպանողներին. «Ինչո՞ւ են ֆեմինիստուհիները միշտ զայրանում՝ տեսնելով կանանց, որոնք հպարտ են իրենց մարմնով: Պետք չէ աղջիկներին սովորեցնել՝ ինչպես է պետք ընկալել իրենց և ինչպես օգտագործել սելֆին: Աղջիկներին վերահսկողություն պետք չէ: Մերկ աղջիկները նորություն չեն»: Դեմի Լովատոն համացանցում նկար է հրապարակել, որը մակագրել է. «Ինչ-որ մեկին զարդարում է բացությունը, ինչ-որ մեկին էլ՝ համեստությունը: Տարբեր կանանց տարբեր բաներ են զարդարում, և դուք իրավունք չունեք նրանց ասելու՝ ինչ անել»: «Մարդը, որը փորձում է ղեկավարել կնոջն ու նրան խորհուրդներ է տալիս, կարող է ոչ ճիշտ լինել: Պետք չէ դատել կնոջը, երբ տղան լուսանկար է հրապարակում, որում երևում է, թե նա ինչ «թեժ է», ամեն ինչ լավ է, բայց երբ դա անում է կին, դա վատ օրինակ են անվանում»,- նշել է Էբիգեյլ Բրեսլինը: Բելլա Թորնը նշել է. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր կին պետք է ընտրություն ունենա, թե ինչ անել իր մարմնի հետ»: «Ոչ ոք ամոթանք չտվեց Ջասթին Բիբերին, երբ նա հրապարակեց իր մերկ լուսանկարները, ուրեմն ինչո՞ւ կարելի է ամաչեցնել Քիմին»,- գրել է Էրիեր Վինտերը:  

դիտվել է 1511 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am