Ինչու է Էրդողանը մեղադրում Իսրայելին
Ուրբաթ օրվանից մեկնարկել են պաղեստինցիների հակաիսրայելական ակցիաները՝ «Վերադարձի մեծ երթ» անվանումով, որը շարունակվում է իրականացնել մինչև մայիսի կեսերը: Իսրայելցիները հրազեն են կիրառում բազմահազարանոց ակցիաների առավել ագրեսիվ մասնակիցների դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ Թուրքիայի Զինուժի՝ քաղաքացիական բնակչության դեմ իրականացրած հանցագործությունների մասին հայտարարության պատճառով:
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելին «խաղաղ ցուցարարների դեմ անհավասար ուժ գործադրելու» համար՝ պահանջելով անհապաղ վերջ տալ դրան:
Էրդողանը, իր հերթին, Թել Ավիվին մեղադրել է ահաբեկության քաղաքականություն իրականացնելու համար:
