«Հենց հակառակորդը վրա տա, Արսենին էդպես բոյով մեկ կանգնեցնելու ենք՝ որպես պաշտպանիչ պատ, ու թող մեկը փորձի առաջ գալ…»

Երիտասարդ հրամանատարն անընդհատ շարժման մեջ է: Կապի միջոցներով մերթընդմերթ տեղեկանում է իրենց պատասխանատվության գոտու մյուս հենակետերում իրավիճակի մասին, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ցուցումներ տալիս: Փոխգնդապետ Մկրտչյանի հետ մի պտույտ են կատարում տարածքում, ինչ-որ հարցեր քննարկում, և իսկույն գումարտակի հրամանատարը հանձնարարում է վերացնել ինժեներական կահավորման հետ կապված որոշակի թերություններ: -Եթե ուզում ենք գերազանց ծառայություն իրականացնել, ուրեմն ցանկացած բացթողում անմիջապես պետք է վերացնել: Ուսումնասիրեցինք գետնատնակից խրամուղի տանող հատվածը և եկանք այն եզրահանգման, որ տվյալ փոփոխության շնորհիվ ավելի արդյունավետ կդառնա անձնակազմի անցումը շրջանաձև պաշտպանության: Ուրեմն էլ ինչո՞ւ սպասել, միանգամից գործի անցանք: Նման գործելաոճը մեր գումարտակում, ամբողջ զորամասում պարտադիր է: Հաճախ սպաներով պտտվում ենք դիրքերում, աննշան բացթողում նկատելու դեպքում անցնում գործի՝ վերադաս հրամանատարությանը զեկուցելով արդեն կատարված աշխատանքի մասին: Իսկ առաջնագծում անելիք միշտ կա եղանակային ցանկացած պայմանների դեպքում: Պարզապես օրվա գործը պետք է կատարել ճիշտ և ժամանակին՝ չթողնելով վաղվան: Ընդ որում, միայն թերությունները չենք վերացնում. այս կողմում անձնակազմի համար հանգստի գոտի ենք ստեղծում,- նշեց մայոր Ներսեսյանը: Դիրքը չափազանց կարևոր նշանակություն ունի: Այն փակում է հակառակորդի հավանական հարձակման գլխավոր՝ տանկային գրոհի ուղղությունը՝ համագործակցելով հարևան հենակետերի հետ: Պատահական չէ, որ այստեղ հերթապահող զինծառայողները խիստ ընտրություն են անցնում: Դիրքի ավագն է Արման Նալբանդյանը: Արդեն տասը տարվա պայմանագրային ծառայության փորձ ունի: Մինչ այդ, պարտադիր ժամկետային ծառայության երկու տարին անցկացրել է Մարտակերտի շրջանի մարտական դիրքերում: Երբ սկսում ենք զրուցել, զորամասի հրամանատարի տեղակալը հանկարծ ուսումնական տագնապ է հայտարարում: Նալբանդյանը արագ ու հստակ հրամաններ է տալիս, անձնակազմը գործում է վարժ, զբաղեցնում սահմանված տեղերը: Դիրքն անցնում է շրջանաձև պաշտպանության: Հրամկազմը գոհ է. ամեն ինչ կատարվեց ճիշտ և գրագետ:

Բոլորը լիցքաթափում են զենքերը, դնում զինանոցում, հանում են զրահաբաճկոններն ու սաղավարտները: Ու մեկ էլ կարծես հայտնվում ենք այլ իրականությունում: Խիստ, լարված մթնոլորտից հետո սկսվում են կատակները, ծիծաղ է հնչում: Տեսնելով զարմացած հայացքս՝ սպաները միաբերան ասում են՝ մեր կատակասերների դիրքն է, այստեղ առանց ծիծաղի, հումորի չեն կարող ծառայել: Ու սկսվում է մեր այցի «ոչ պաշտոնական» մասը: – Բոլորս էլ կատակել սիրում ենք: Նաև հումորով ենք փորձում հաղթել: Բացի այդ, ամենօրյա լարված ծառայության ընթացքում, երբ հակառակորդը ամեն պահի կարող է սադրանքի դիմել, մի բարի կատակը, հումորով ասված խոսքը կարող է թոթափել լարվածությունը: Այդ կերպ տղաները նաև ավելի մտերմանում են: Եկեք ծանոթացնեմ մեր գլխավոր հումորասերների հետ,- ասում է Նալբանդյանը, ու միասին մտնում ենք խրամուղի: Խրամաբջիջներից մեկում հերթապահում էր շարքային Սասուն Առուստամյանը: Դեբեդավան գյուղից է, քարտեզից դուրս,- միանգամից սկսվում են կատակները: Փորձում եմ ծիծաղս զսպել և լուրջ-լուրջ հարցեր եմ տալիս: Իմանում եմ, որ Սասունը մեկ ու կես տարվա պայմանագրային ծառայող է: Մեծ եղբայրն էլ է նույն ստորաբաժանումում ծառայում: Զրուցում ենք առաջնագծում տիրող իրավիճակի, մարտական հերթապահության առանձնահատկությունների մասին: Սասունն իր ապահով խրամաբջջից ցույց է տալիս հակառակորդի դիրքերը, քիչ այն կողմ նրա օգնությամբ տարբերակում եմ ջրամբարն ու գումարտակային զորանոցը: Ոչ մի շարժ նրա աչքից չի վրիպի: -Կրակոցներ էլ են լինում, բա առանց դրա ո՞նց կլինի,- ասում է Սասունը: -Բայց, դե, զենքը ձեռքիս է, փամփուշտները՝ կողքիս, ինչի՞ց պիտի վախենամ: Ի վերջո, դիմացս ինձ պես զինվոր է կանգնած, որի ամեն քայլը վերահսկում եմ: – Դժվար թե քեզ պես լինի իրենց զինվորը, դե, դու ուրիշ ես,- լսվում է կողքից, ու միանգամից լուրջ խոսակցությունը վերածվում է համընդհանուր քրքիջի: Ու ծիծաղելով հերթով պատմում են Սասունի հումորային «հերոսություններից»: Հիշում են, թե ինչպես մի անգամ գումարտակի հրամանատարի տեղակալի ստուգայցի ժամանակ շփոթվում է ևհուզմունքից չի կարողանում հիշել նռնակների անվանումները: Անհարմար իրավիճակից դուրս գալու համար ասում է՝ դե մեկը հարթ է, մյուսը՝ անհարթ: – Ինձ եք ասում, բայց Տարոնն ավելի հումորով է,- փորձում է իրենից ուշադրությունը շեղել «գլխավոր հումորասերը», և ստացվում է: Բոլորը հիմա էլ իրար հերթ չտալով ներկայացնում են սերժանտ Տարոն Բեգլարյանին: – Ա՜յ, էն գյուղը տեսնո՞ւմ եք թիկունքում, Բերդավանն է: Տարոնը այդ գյուղի փեսա է, եկել է աներոջն ու զոքանչին պաշտպանելու,- ու նորից դիրքերում հնչում է բարձր ծիծաղը: Ի զարմանս ինձ, Տարոնը շատ լուրջ է: Գնդացրորդ է, 2008 թ. պայմանագրային ծառայության մեջ է: -Տեղանքը անգիր գիտեմ, մարտական հերթապահության ընթացքում այլևս որևէ դժվարություն չկա ինձ համար: Այս տարիների ընթացքում տարբեր իրավիճակներ են եղել, նաև մարտական: Պատահել է՝ մեր ուղղությամբ են կրակել: Առանձնապես ոգևորիչ են եղել հակառակորդին պատժելու օրերը: Հիշում եմ, այդպիսի մի օր իմ դիտարկման տեղամասում մեր տղաների կրակից նրանց տեխնիկայի թափքը թռավ օդ: Գումարտակի հրամանատարի տեղակալը բարձրացնում է քողարկիչ շերտը, հարցնում՝ ինչպե՞ս եք, ու նույն պահին Տարոնի լրջությունը կարծես հօդս է ցնդում. ասում է՝ համեցե՛ք, պարոն մայոր: Ու նորից անցում ենք կատարում կատակներին: Մեր ուրախ զրույցը դեռ երկար է շարունակվում: Ծանոթանում եմ դիրքի տղաներից էլի մի քանիսի հետ: Ասում, խոսում, ուրախանում ենք, ու մեր տղաների բարձր ծիծաղը հաստատ լսվում է հակառակորդի դիրքերում: Նաև իրենց ծիծաղով են նրանք ապացուցում, որ ամուր կանգնած են իրենց դիրքերում, ու կարծես ասում են թշնամուն՝ դե, համեցե՛ք, թե կարող եք, բայց, մի՛ մոռացեք, որ ձեզանից վախեցող չկա: Այստեղ Սասունն է, Տարոնը, Արմանը, ութ երեխաների հայր Սարգիսը, մյուսները: Արդեն ուզում ենք հրաժեշտ տալ դիրքի ուրախ տղաներին, երբ գետնատնակին մոտենում է հերթափոխը նոր հանձնած Արսեն Հովսեփյանը: Միանգամից աչք է զարնում նրա բարձր հասակը: Պարզվում է՝ 1.90 մետր է, ու այստեղ էլ անմասն չենք մնում հումորի նոր չափաբաժնից: -Մեր Արսենի, մեր Աշխարհաբեկի բոյը մեզ շատ է օգնում: Միայն տեսնեք նրան ամբողջովին հանդերձավորված, լրիվ բոյեվիկ է: Մտածում ենք, հենց հակառակորդը վրա տա, Արսենին էդպես բոյով մեկ կանգնեցնելու ենք՝ որպես պաշտպանիչ պատ, ու թող մեկը փորձի առաջ գալ… hayzinvpr.am

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am