Սենսացիոն բացահայտում կնոջն ու երեք երեխաներին կորցրած կեմերովցի տղամարդուց/տեսանյութ/
РИА Новости-ի փոխանցմամբ, Կեմերովոյի բնակիչ Իգոր Վոստրիկինը, ով կորցրել էր իր ողջ ընտանիքին անցյալ կիրակի Зимняя вишня առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի ժամանակ, նոր տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է առեւտրի կենտրոնում հրդեհի ժամանակ իրականացվող տարհանման պահին: Չորս րոպե տևողությամբ տեսանյութը մինչ այժմ չէր հրապարակվել կամ էլ առանձին կադրերով էր հասանելի դարձել լայն հասարակայնությանը: Կրակը սկսել է տարածվել ձախ հատվածում, ինչի պատճառով որոշ մարդիկ սկսել են վազել հակառակ ուղղությամբ, իսկ մյուսներն էլ` ուղղակի կրակի ուղղությամբ են վազել:
