Մոսկվայում հանրակացարանից 100 մարդ է տարհանվել
Մոսկվայում Կորովինսկու մայրուղում գտնվող հանրակացարանից 100 մարդ է տարհանվել ծխահարման պատճառով: Այս մասին գրում է «Известия»-ն՝ հղում տալով «РЕН ТВ»-ին: Շինությունն ունի 24 հարկ, ծուխը նկատվել է 16-րդ հարկում: Այս պահին ճշտվում են արտակարգ պատահարի պատճառները և հանգամանքները:
