Ավելի քան 1200 ապօրինի ներգաղթյալ Մեքսիկայով շարժվում է դեպի ԱՄՆ-ի սահմանը (լուսանկարներ)
Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներից եկած ավելի քան 1000 ապօրինի ներգաղթյալ Մեքսիկայի տարածքով շարժվում է Միացյալ Նահանգների սահման՝ նպատակադրվելով ամեն գնով հատել սահմանն ու հայտնվել «երազանքների երկրում»:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 1200 ներգաղթյալի՝ հիմնականում Հոնդուրասի բնակիչների զանգվածային երթը դեպի ԱՄՆ-ի սահման սկսվել է մարտի 25-ին: Ներգաղթյալների շարքերում կան կանայք ու երեխաներ:

