Պուտինն ընդունել է Կեմերովոյի մարզի նահանգապետ Տուլեևի վաղաժամկետ հրաժարականը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Կեմերովոյի մարզի նահանգապետ Աման Տուլեևի վաղաժամկետ հրաժարականը։ Այս մասին ապրիլի մեկին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Կեմերովոյի մարզի նահանգապետ Ա.Գ.Տուլեևի դիմումի կապակցությամբ որոշում եմ. ընդունել Կեմերովոյի մարզի նահանգապետ Ա.Գ.Տուլեևի հրաժարականը՝ սեփական դիմումի համաձայն»,- նշված է հրամանագրում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ապրիլի 1-ին 73-ամյա Տուլեևը ՌԴ նախագահին սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա Կեմերովոյի մարզը ղեկավարել է 1997 թվականից։
