Անհրաժեշտ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային համաձայնեցված սկզբունքների հիման վրա, նախօրեին այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան Ադրբեջանում Ամերիկյան առևտրային պալատի ամենամսյա գործնական ընթրիքի ժամանակ՝ նվիրված երկրում իր դիվանագիտական առաքելության ավարտին: «Մենք պետք է հիշենք շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության և միջազգային համաձայնեցված սկզբունքների հիման վրա դրա խաղաղ կարգավորմանն աջակցելու անհրաժեշտության մասին»,- ասել է դեսպանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը թիվս այլ հարցերի կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր, ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Լավրովի և Գրեմինգերի հանդիպումը նախատեսված է ապրիլի 5-ին՝ Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսի շրջանակում: «Ենթադրվում է, որ նրանք կքննարկեն ԵԱՀԿ դերը Դոնբասում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորման, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանի կայունության ուղղությամբ»,- ընդգծել է Զախարովան:
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համագործակցությունն, այսպիսով, ղարաբաղյան հարցում շարունակվում է, և դա լավ է: Որքան էլ Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերություններն այս պահին լարված են, որ անդունդը, կարծես, ավելի է խորանում, միևնույն է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկու պետությունները՝ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, փաստացի դեմ են ռազմական գործողությունների վերսկսմանը, և ջանքեր են գործադրում բանակցությունների շարունակման հարցում:
Այս քաղաքականությունն, ի դեպ, հակասում է Ալիևի ձգտումներին. Բաքուն մեկ բան է ուզում՝ ամեն գնով միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելով՝ բանակցությունները փակուղում պահել, և միջազգային հանրության կողմից հայկական կողմի ուղղությամբ ճնշումների գործադրման հասնել՝ այդպիսով լուծել «գրավյալ տարածքների» ու Ղարաբաղի «վերադարձի» հարցը:
Այսինքն, այն, ինչին ձգտում են այսօր միջնորդ պետությունները՝ դա հակասում է Ալիևին պատկերացումներին, այն է՝ հարաբերական անդորր պահպանել սահմանում և շարունակել բանակցությունները: Եվ հետևաբար, այն քաղաքականությունը, որն այսօր վարում են միջնորդ պետությունները՝ հակասում է Ալիևի մոտեցումներին:
Թամար Բագրատունի
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը