Սերժ Սարգսյանի համար ամենասարսափելի սցենարը

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը օրերս լրագրողների հետ զրույցում նշել է, որ Արևմտյան երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններում ի հայտ եկած լարվածությունը ազդեցություն չի ունենա Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների վրա և խոչընդոտներ չի հարուցի Եվրամիության հետ անցած տարի նոյեմբերին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացում: «Ոչինչ չեմ տեսնում: Ավելին՝ նույն Եվրոպական միությունը շատ կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանը առաջին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունն է, որը այդպիսի խորը համագործակցության է գնում Եվրամիության հետ՝ բնական է, պահպանելով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն միավորումներում», - հավելել է փոխարտգործնախարարը: Հիշեցնենք, որ Մոսկվայի ու արևմտյան առաջատար երկրների միջև նոր լարվածության պատճառ հանդիսացավ մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած դեպքը, երբ ծանր թունավորում էին ստացել Ռուսաստանի ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ, հետագայում Լոնդոնի օգտին լրտեսության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան: Պաշտոնական Լոնդոնը մեղադրեց Ռուսաստանի իշխանություններին: Ճիշտ մեկ շաբաթ առաջ՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` խստորեն դատապարտելով կատարվածը, այն բնորոշելով, որպես հարձակում Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության դեմ և սպառնալիք իրենց անվտանգությանը: Շավարշ Քոչարյանը գրեթե անհավանական է համարել, որ Եվրամիության անդամ երկրների մակարդակով նույնպես փորձ արվի խոչընդոտել Բրյուսելի հետ Հայաստանի ստորագրած հիմնարար համաձայնագրի վավերացումը․ - «Համարում եմ դա գրեթե անհավանական, որովհետև այն պետությունը, որը որ շահագրգիռ չէր, ինքը դա կարող էր անել դեռևս մինչև ստորագրումը: Ինքնին որ Եվրամիությունը ստորագրել է, դա նշանակում է, որ բոլոր անդամ պետությունների կողմից եղել է լիակատար համաձայնություն»: Կառավարությունն օրերս հավանություն տվեց Հայաստանի ու Եվրամիության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին: Մարտի 16-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել էր, որ համաձայնագիրը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, և այժմ հերթը Ազգային ժողովինն է վավերացնելու փաստաթուղթը: Երևանի ու Բրյուսելի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրամիության անդամ 28 երկրներից առայժմ վավերացրել է միայն Էստոնիան: «Հայտարարություն եղել է Գերմանիայի կողմից, բայց դա ընդամենը հայտարարություն է, որտեղ ինքը ճշտում է, որ այդ համաձայնագիրը չի սահմանափակում իր սուվերեն իրավունքները՝ կապված անվտանգության ոլորտի հետ», - փոխանցեց Քոչարյանը: Մյուս կողմից, ըստ նրա, Եվրասիական տնտեսական միության որոշ երկրներ անգամ ուսումնասիրում են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների փորձը․ - «Ես անուններ չեմ տա․․․ բայց կան»: Ռուսաստան - Արևմուտք վերստին սրված հարաբերությունները մինչև այս պահը Հայաստանի կտրվածքով որևէ խնդրի չեն հանդիպել՝ ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագրից հետո, բայց բոլորի համար էլ պարզ է, որ որոշակի պահից, երբ ԵՄ-ՌԴ փոխհարաբերություններում լարվածությունն էլ ավելի մեծանա՝ դա կարող է անդրադառնալ Հայաստանի վրա: Սա իհարկե, ոչ ցանկալի սցենար է Հայաստանի համար, որովհետև մենք սպասում ենք ԵՄ անդամ պետությունների կողմից մեր համաձայնագրի վավերացմանը: Իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր սրումը կնշանակի նաև Մոսկվայի կողմից դաշնակիցներից ակնկալիքներ՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում հնարավոր սրացումը ոչ միայն կարող է ազդել ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա, այլև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Առայժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող 3 պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան արդյունավետ համագործակցում են այս ձևաչափում և չունեն հակասություններ: Բայց Աստված մի արասցե, եթե Մոսկվայի հարաբերությունները Վաշինգտոնի և Բրյուսելի հետ այն աստիճան լարվեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում նրանց համագործակցությունն անհնարին դառնա: Դա ուղղակի ամենասարսափելի տարբերակը կարող է լինել, ինչը կազատի Ալիևի «ձեռքերը»՝ նոր պատերազմ սկսելու առումով: Թամար Բագրատունի

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am