Իրանի պաշտպանության նախարարը կայցելի Մոսկվա
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն 2018թ. ապրիլի 4-5-ը համաշխարհային անվտանգության հարցով Մոսկվայում կայանալիք համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել Իրանի իր գործընկերոջը՝ Ամիր Հաթամիին՝ տեղեկացնում է Mehr News-ը: Այցի ընթացքում Իրանի ՊՆ ղեկավարը կհանդիպի Ռուսաստանի իր գործըկերոջը՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային տարաբնույթ հարցերի քննարկման նպատակով:
