Թերեզա Մեյը 110 ֆունտ սթերլինգով գնել է իր նկարը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը 110 ֆունտ սթերլինգով գնել է նկարը, որում պատկերված է, թե ինչպես է նա ստորագրում Մեծ Բրիտանիայի կողմից Եվրոմիության կազմից դուրս գալու (Brexit) մասին Բրյուսելին ուղղված նամակը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը գնումը կատարել է 2017թ. դեկտեմբերին: Մեյը նամակը ստորագրել է 2017թ. մարտի 29-ին:
