Մոսկվայում ձերբակալել են Մառա Բաղդասարյանին
Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Մառա Բաղդասարյանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Փաստաթղթերը ստուգելիս 24-ամյա կին վարորդը տեսուչներին իր վարորդական վկայականը չի ներկայացրել։ Տվյալների բազան ստուգելուց հետո պարզ է դարձել, որ քաղաքացին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունի»,-ասել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունում։
