Ահազանգը տեղ հասավ. թոշակները վերականգնեցին

Աամիսներ առաջ մեր խմբագրություն ահազանգ էինք ստացել, որ Կառավարությունը որոշել է ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցների գերազանց եւ օլիմպիական առաջադիմությամբ աշակերտների  թոշակը կրճատել, այսինքն նրանց զրկել 3700-3900 դրամներից, նրանց թիվը, ընդ որում, խիստ սահմանափակ է, ընդհանուր թվով մոտ հարյուր երեխա: Այս առիթով ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանը hayeli.am-ի հետ զրույցում ասել էր. <<Մենք  պարբերաբար քննարկում ենք գիտության եւ կրթության հայեցակարգեր, լսում ենք, որ մեր ապագան կրթված սերունդն է, այն Հայաստանն է, որը բարձր տեխնոլոգիաներով է առաջնորդվում եւ կարող է մրցակից լինել պետություններին ոչ թե օգտակար հանածոներով, որոնք գոյություն չունեն, այլ իր մարդկային պոտենցիալով: Բայց ցավալին մնում է այն իրականությունը, որ չգիտես ինչու միշտ տնտեսում են կրթության ու գիտության ոլորտի առանց այն էլ քիչ հատկացվող գումարները: Սա մտահոգիչ ահազանգ է, որ աշակերտներին զրկել են այդ գումարներից:  Ընդ որում այդ գումարները տրվում են հաշվված մարդկանց, դպրոցներում մոտ 100 աշակերտի, դա ինքնին մեծ գումար չէ, բայց բարձր դասարանի աշակերտների համար լրացուցիչ խթան է, վերաբերմունք: Միշտ կարելի է հասկանալ, թե ինչու է պետությունը քիչ վճարում, ինչու բյուջեի խնայողությունները միշտ չեն բավարարում:Բայց երբ ընդհանրապես կտրում ես երեխաների գումարը, թոշակը, ուսոցիչների, դասախոսների աշխատավարձեր են կրճատվում եւ տպավորություն է ստեղծվում, թե կրթության ոլորտը պետք է զարգանա մերկ խանդավառության վրա,որը բացարձակ անհնար է: Չֆինանսավորել որեւէ ոլորտ եւ ակնկալիք ունենալ, որ այն առաջընթաց կունենա, պարզապես ծիծաղելի է: Կառավարության այս՝ ամեն տեղից հավաքելու մոլուցքը եւ հավաքել ամենախոցելի խավից, ուղղակի ապշեցնում է>> : Այս ահազանգից հետո ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցների գերազանց եւ օլիմպիական առաջադիմությամբ աշակերտների  թոշակը վերականգնվել է և նրանք ստացել են երեք ամսվա իրենց հասանելի գումարը:    

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am