Սուլթանների հարեմները կյանքի դպրոց են. Էմինե Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, «Սուլթանների մայրեր, որոնք հետք են թողել մեր պատմության մեջ» համաժողովի ժամանակ դրական է բնութագրել Օսմանյան կայսրությունում սուլթանական հարեմների դերը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: Էրդողանի կարծիքով՝ հարեմները եղել են կյանքի դպրոց և կրթություն են տվել: «Երբ մենք ծանոթանում ենք արվեստի գործերի հետ, դրանց մեծ մասում հանդիպում ենք իշխանության և հաճույքների ծարավով լի կանանց: Միաժամանակ հարեմները կանանց համար դպրոց էին»,- ասել է նա: Առաջին տիկինը հավելել է, որ հարեմն օջախ էր, որտեղ կինը պատրաստվում էր կյանքին, զբաղվում էր բարեգործությամբ և կրթություն ստանում: «Այդ ամենը ղեկավարել են սուլթանների մայրերը»,- ընդգծել է նա:
