Ադրբեջանն իր երկրից ամբողջովին դուրս քշեց ռուսներին
Որ երկիրը, որ ընկնում է ռուսական ուռկանը, այդ երկրին սպառնում են դժբախատություններ: Ադրբեջանը, որը ռուսների հետ արդեն մոտ 30 տարի սիլիբիլի է անում, իր երկրից ամբողջովին դուրս քշեց ռուսներին, մերժեց վերջիներիս բազմաթիվ հորդորները դառնալ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ եւ այլն, շարունակում է ռուսական ղեկավարության եւ մամուլի համար մնալ <ռազմավարական գործընկեր>, իսկ ահա ամբողջովին ռուսական ուռկանում հայտնված Հայաստանը, որն իբր դեռ համարվում է ՌԴ-ի <ռազմավարական դաշնակից> ժամանակ առ ժամանակ դառնում է ռուսների ծաղրուծանակի առարկա եւ մեկը մյուսի ետեւից ռուսներին է զիջում իր պետական անկախութության բաղադրիչները: Երջանիկ Աբգարյան
