«Զիմնյայա վիշնյայի» սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենն ընդունում է իր մեղքը/տեսանյութ/
РИА Новости-ն հայտնում է,որ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատեր՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովան դատարանի դահլիճում հայտնել է, որ իրեն մեղավոր է համարում մարդկանց մահվան համար:
Յուլյա Բոգդանովային մեղադրանք է առաջադրվել հակահրդեհային անվտանգության պահանջների խախտման համար, ինչը հանգեցրել է զոհերի։
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի հրդեհը խլել է 64 մարդու կյանք:
