Մալալան հերքում է
Reuters-ի փոխանցմամբ,աղջիկների կրթությունը պաշտպանող նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալան առաջին անգամ երկարատև ընդմիջումից հետո իր հայրենիք է այցելել,այն բանից հետո, երբ Թալիբան շարժման հետևորդի կողմից վիրավորվել էր իր իրավապաշտպան գործունեության համար: Նա պնդում է, որ կարոտել էր Պակիստանի գեղատեսիլ շրջանները, որտեղ ինքը մեծացել է, չնայած այն բանին, որ արդեն որերորդ տարին է վախի մեջ է ապրում Թալիբանի կողմից իսլամի իրավունքում մտցված փոփոխությունների պատճառով։ Այցի ժամանակ կինը հերքել է պակիստանյան քննադատների կարծիքը, որոնք մեղադրում են իրեն իսլամի արժեքներին հակասող գաղափարախոսություն տարածելու մեջ։ «Ես հպարտանում եմ իմ կրոնով, ես հպարտանում եմ իմ երկրով»,– ասել է նա :
