Միհրան Պողոսյանին ճնշում են. ինչ կկատարվի բանանի շուկայում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների հավաստմամբ՝ «Քեթրինի» գեներալ Միհրան Պողոսյանին հարկային մարմինները ստիպում են թանկացնել բանանի գինը: Թվում է, թե այդպիսի բան չի կարող լինել: Բայց … Բայց խնդիրն այն է, որ հարկայինն ուղղակի գեներալին ստիպում է թանկացնել բ անանի գինը, որպեսզի պետբյուջե ավելի շատ դրամ մտնի: Առայժմ, մեր տվյալներով, Միհրան Պողոսյանը փորձում է հարկային մարմիններին համոզել, որ նման քայլ չի կարելի կատարել, որովհետև նախ աղմուկ կբարձրացնի սպառողը, հետո էլ՝ շուկայում գների «տեղաշարժ» կսկսվի: «Փաստի» տվյալներով Միհրանը մեկ արկղ բանանը վաճառողներին է հանձնում 13–15 հազար դրամով, իսկ հարկայինը պահանջում է այն դարձնել 18000: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
