Պորոշենկոն կողմ է Ղրիմի հարցի քննարկմանը Թուրքիայի մասնակցությանը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անհրաժեշտ է համարում Ղրիմի հարցի քննարկմանը ներգրավել նաև Բուդապեշտի պայմանագիրը ստորագրած երկրներին և Թուրքիային, գրում է RIA Novosti-ն: «Մենք նախագահի հետ (Թուրքիայի) կողմ ենք արտահայտվել Ղրիմի ապաբռնակցման համատեղ քայլերին, և դրա համար մենք ծրագրում ենք միավորել ջանքերը միջազգային կազմակերպության շրջանակներում, ինչպես նաև նոր միջազգային ձևաչափերի բազայի հիման վրա, ներառյալ` Ժնև+ ձևաչափը` Բուդապեշտի հուշագրի երաշխավորներին ու Թուրքիային»,- ասել է Պորոշենկոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: Պորոնեշկոն նաև կոչ է արել ուժգնացնել Մոսկվայի վրա ճնշումը` ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին ազատ արձակելու համար, որը ՌԴ-ում մեղադրվում է լրագրողի մահվան մեջ:
