Հրաձգություն Զատիկի կապակցությամբ անցկացվող երթի ժամանակ/տեսանյութ/
Մեքսիկայի Ակապուլկո կուրորտային քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել Զատիկի կապակցությամբ անցկացվող երթի ժամանակ, հայտնում է ՌԲԿ-ն։ Հանցագործներից մեկին իրավապահները սպանել են, իսկ երկրորդը մահացել է ինֆարկտից՝ առեւանգված մեքենայի մեջ։ Կկրոնական երթի մասնակիցները տագնապած փախուստի են դիմել, փորձելով թաքստոց գտնել։ Խաղաղ բնակիչներից որեւէ մեկը չի տուժել։
