«Կարևոր է՝ հասկանանք, թե ինչու՞ Քրիստոսը խաչվեց հանուն մարդկության» Տեր Հակոբ քահանա Խաչատրյան (video)
Այսօր Հայելի ակումբում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը Զատկի տոնին ընդառաջ խոսեց տոնի խորհրդից.« Քրիստոսի Հարությունը շատ կարևոր իրադարձություն է, եթե Քրիստոսը հարություն չառներ, ապա նրա կյանքի ընթացքի դրսևորումները կլինեին պարզապես փիլիսոփակայան դրսևորումներ»: Տեր Հակոբ քահանան նշում, որ շատ կարևոր է, թե ինչի համար Քրիստոսը մահացավ ու հարություն առավ. «Քրիստոսը մեր փոխարեն խաչի վրա կրեց մարդկության մեղքը և մարդկությանը հնարավորություն տվեց հարություն առնել»: Մանրամասները՝ տեսանյութում.
