«Մենք ռուսներին լավություն չենք անում, եթե իրենք ռազմական ոստիկանություն են ունենում Հայաստանում». Միհրան Հակոբյան (ՀՀԿ-ական պատգամավոր) (video)
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը կարծում է, որ արտասահմանում գուցե կան շրջանակներ, որոնք քաղաքական շահարկումների համար նշում են, որ Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է. «Նմանատիպ խոսակցությունները նրա համար են, որովետև Հայաստանում կա ռուսական ռազմական կոնտինենտ: Ուրեմն էս դեպքում Գերմանիան ի՞նչ է Միացյալ Նահանգների կցորդն է՞»: Միհրան Հակոբյանը կարևորեց շեշտել, որ մենք ռուսներին լավություն չենք անում. «Իրենց զինվորների կարգ ու կանոնով պետք է զբաղվեն իրենք, բայց պետք է զբաղվեն պայմանագրային համաձայնագրային հիմքով»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
