«Մենք չէ, որ պետք է մտնենք 102 ռազմաբազայի տարածք և զբաղվենք ռուս զինվորների կարգուկանոնով». Միհրան Հակոբյան (ՀՀԿ-ական պատգամավոր)(video)
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը նշում է, որ առավել կարևոր է հասկանալ, թե ինչ կարգավիճակ է ունենալու ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումը Հայաստանում. «Ես գտնում եմ՝ կարևոր է, որ իրենք այստեղ ունենան ռազմական ոստիկանության իրենց ստորաբաժանումը: Մենք չէ, որ պետք է մտնենք 102 ռազմական բազա և զբաղվենք իրենց զինվորների կարգուկանոնով»: Դեռևս հայտնի չէ, թե ինչ քանակի ոստիկաններ են լինելու Հայաստանում. դա կպարզվի քննարկումների ժամանակ. «Չեմ կարծում մեծ քանակի ոստիկաններ լինեն: Հնարավոր է քսան կամ էլ երեսուն, որոնցից հինգը գուցե հերթապահեն Երևանում, հինգը Մեղրիում»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
