Ռուսաստանն արտաքսում Է ինը երկրների դիվանագետների
Մոսկվայում Նիդերլանդների դեսպան Ռենե Ջոնս-Բոսը ՌԴ ԱԳՆ այցելելուց հետո հայտնել է, որ իրեն հայտարարել են Ռուսաստանից 2 դիվանագետների արտաքսման մասին որպես Հաագայի ձեռնարկած քայլերին պատասխան միջոցառում, փոխանցում է ТАСС-ը:«Ինձ հենց նոր հայտնեցին, որ երկիրը պետք է լքեն 2 դիվանագետներ, - ասել է նա: - Սա լուրջ հարված է, սակայն դեսպանատունը շարունակում է գործել»:
Ռուսաստանն արտաքսում է նաև Եվրոպայի մի շարք այլ երկրների դիվանագետների՝ Իտալիայի, Լեհաստանի, Չեխիայի, Լիտվայի, Լատվիայի, Շվեդիայի, Էստոնիայի և Ֆինլանդիայի դիվանագիտական աշխատողները պետք Է մեկ շաբաթվա ընթացքում լքեն ՌԴ-ի տարածքը: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այս որոշումն ընդունվել Է որպես ռուս դիվանագետների արտաքսման պատասխան միջոց:
