Սաուդյան Արաբիան պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի. Մոհամմեդ բին Սալման
Սաուդյան Արաբիան պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը, հայտնում է The Wall Street Journal-ը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սաստկացնել Իրանի վրա տնտեսական եւ քաղաքական ճնշումը՝ տարածաշրջանում ռազմական առճակատումից խուսափելու համար: «Եթե մեզ չհաջողվի հասնել նրան, ինչը փորձում ենք անել, ապա 10-15 տարի հետ Իրանի հետ կարող է պատերազմ սկսվել»,- ասել է արքայազն Մոհամմեդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
