Ինչից է հունից դուրս գալիս Սերժ Սարգսյանը
Օրերս Վազգեն Սարգսյանի ղեկավարած Հանրային խորհրդում տեղի ունեցած քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանն անակնկալ զայրացել է եւ գրեթե դուրս եկել հունից։ Բնապահպան Կարինե Դանիելյանը, երբ խոսել է Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրների եւ մասնավորապես դրա հետեւանքների մասին, ասելով, որ հետեւանքներն այսօր վտանգավոր են, սակայն կարճ ժամանակ հետո կարող են կործանարար լինել, որովհետեւ դրանք առողջապահական լուրջ խնդիրներ են առաջ բերում եւ այլն, Սերժ Սարգսյանը բռնկվել է եւ խիստ հակադարձել է Դանիելյանին՝ հորդորելով «թեման փակել», քանի որ ըստ Սարգսյանի՝ բոլոր ուսումնասիրությունները հակառակի մասին են փաստում, որ եւ մեր կենսամակարդակն է բարձրացել, եւ ծնելիության ու երկարակեցության ցուցաիշները, եւ, առհասարակ, խնդրին առնչվող բոլոր ցուցանիշները։
