«Ընդդիմադիր ուժերը թող իզուր չստեն. ասեք՝ ո՞վ է ձեզ ֆինանսավորում ». Սերգեյ Շաքարյանց (քաղաքագետ) (video)
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ 90-ականներին անցկացվող փողոցային պայքարը բավականին տարբերվում է մեր օրերում անցկացվող պայքարից. «Իշխանությունները չեն մտնում գործարքի մեջ, չեն ուզում զիջել իր դիրքերը: Փողոցային մեթոդները կիրառելի են այն ժամանակ, երբ դրանք համազգային բնույթ են կրում»: Հարցին՝ ինչու՞ չեն միավորվում ընդդիմական ուժերը, մասնավորապես՝ ԵԼՔ-ը, ՀԱԿ-ը, Երկիր Ծիրանի-ն, քաղաքագետը նշեց. «Պատասխանը պետք է գտնել այն հարցում, թե ո՞վ է ֆինանսավորում նրանց: Իզուր, թող չստեն, իբր իրենք մաքուր են, թող ասեն՝ ով է իրենց ֆինանսավորում, դրանից հետո էլ կիմանանք՝ ինչու՞ չեն ֆինանսավորվում»: Մանրամասները՝ տեսանյութում.
