«Գուցե հանրապետականները որոշել են օրինակ վերցնել Չինաստանի կոմկուսից». Սերգեյ Շաքարյանց (քաղաքագետ) (video)
Սերգեյ Շաքարյանցի կարծիքով Սերժ Սարգսյանն այն ղեկավարը չէ, ով լավագույնս տիրապետում է Հայաստանի անվտանգության հարցերին. «ՀՀԿ-ն, եթե իր շարքերում ուրիշ մարդ չի տեսնում, չգիտեմ՝ ինչ ասեմ»: Քաղաքագետը նշում է, որ այսօր ՀՀԿ-ի կազմում այնքան նախկին ՀՀՇ-ականներ կան, որոնք դարձել են հանրապետական, որպեսզի օղակին մոտ լինեն. «Ընդհանրապես նժդեհականության հետ կապ չունեցողները գնացել գրանցվել են ՀՀԿ-ում, որպեսզի մի կտոր հացի փող ունենան: Թող չմտածեն, որ մարդիկ մոռացել են նրանց անցյալը. Հայաստանը փոքր է ու բոլորն էլ գիտեն՝ ով, որտեղից է» : Առավել մանրամասն՝ տեսանյութում.
