Ռուսների հերթական դավաճանական հարվածը,հրապարակվել է Հայաստանի ռազմական գաղտնիքները

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին, այլեւ արդեն հրապարակում է Հայաստանի ռազմական գաղտնիքները: Ռուսական «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» մասնագիտացված ռազմական շաբաթաթերթը (ВПК) մի շարք տվյալներ է հրապարակել հայկական զինված ուժերի վերաբերյալ: Ընդ որում՝ մանրամասն անդրադարձ է կատարվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների մասին, թե օրինակ՝ որտե՞ղ են դրանք տեղակայված, ի՞նչ սպառազինություն ունեն, ի՞նչ քանակությամբ ռազմական տեխնիկա եւ այլն: «Ֆորպոստ մի շարք հարցերով…» վերնագրված հոդվածում ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը գնահատել է հայկական բանակի ռազմական ներուժը եւ հնարավոր դերը ռուս-թուրքական հնարավոր զինված առճակատման դեպքում: «Ռուսաստանի եւ Թուրքիայի հակամարտության դեպքում Հայաստանը հայտնվում է առաջին գծում»,- այսպես է փորձագետը սկսել իր հոդվածը: ՀՀ ՊՆ-ն հերքում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հերքեց Խրամչիխինի հրապարակած ինֆորմացիան հայկական զինուժի մասին՝ ասելով. «Ես ծանոթացա այդ վերլուծությանը: Դա փորձագետի անձնական տեսակետն է, որտեղ կան տեղեկություններ, որոնք, ինչպես միշտ, լիովին չեն համապատասխանում իրականությանը: Շատ անճշտություններ կան, ինչպես լինում է նմանատիպ ցանկացած վերլուծության դեպքում»: Ո՞վ է Խրամչիխինը Հոդվածի հեղինակը պատահական մարդ չէ եւ բնականաբար ինքնագլուխ կերպով չէր կարող այսպիսի տեղեկություններ հավաքագրել ու հրապարակել՝ առանց, այսպես ասած, «վերեւի հրահանգի»: Ալեքսանդր Խրամչիխինը քաղաքագետ է, վերլուծաբան եւ Ռուսաստանի ամենահեղինակավոր ռազմական փորձագետներից մեկը: Միաժամանակ նա զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոն Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտում, որը կարելի է ասել՝ գործում է պետական ֆինանսավորմամբ: Սա արդեն իսկ խոսուն փաստ է հեղինակի եւ իր վերլուծության մասին: Աշխատել է մի ամբողջ ագենտուրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող, վերլուծաբան Դանիել Իոաննիսյանը ասում է, որ այս ինֆորմացիան հնարավոր չէր հավաքագրել բաց աղբյուրներից՝ լինի դա լրատվամիջոց, թե մեկ այլ աղբյուր: Մեր զրուցակցի կարծիքով՝ գործել է գործակալական ցանց. «Այս աստիճան մանրակրկիտ տեղեկություններ մենք չէինք կարողանա հավաքագրել: Եթե փորձեինք նման բան անել, Ազգային անվտանգության ծառայությունը պարզապես կձերբակալեր մեզ: Տվյալներն այն աստիճանի մանրամասնությամբ են, որ ակնհայտ է, որ այստեղ մի ամբողջ ագենտուրա է աշխատել»: Ռուս քաղաքագետ Մոդես Կոլերովը, որն իրականում Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողներից մեկն է, քաղաքական ենթատեքստ չի տեսնում ռուսական շաբաթաթերթի հոդվածում: «Եթե դրանք ռազմական գաղտնիքներ են, այդ դեպքում մենք սպասում ենք հայկական կողմի պաշտոնական դիրքորոշմանը: Եթե դրանք ռազմական գաղտնիքներ չեն, ապա դրանց գաղտնիությունը կարող են գնահատել միայն մասնագետները: Դուք համոզվա՞ծ եք, որ դրանք ռազմական գաղտնիքներ են»,- մեր հարցին հարցով պատասխանեց նա: Ռազմավարական դավաճանություն Նույնիսկ եթե այդ տեղեկության թեկուզ 1 տոկոսը համապատասխանում է իրականությանը, նման քայլը «ռազմավարական դաշնակից» կոչվող պետության կողմից չափազանց մտահոգիչ է Հայաստանի համար: Սա, փաստորեն, Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող սպառազինության ցանկի հրապարակման քաղաքականության շարունակությունն է: Ռուսների այս նոր գործելաոճի վերջնական նպատակներն առայժմ դժվար է ամբողջությամբ բացահայտել, բայց կարելի է, իհարկե, տալ որոշ հստակ գնահատականներ: Ռուսաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում,- ադրբեջանցիները դժվարանում են վճարել ռուսներին ստացած զենքի համար,- եւ արդեն երկրորդ անգամ փորձում է Հայաստանի հաշվին շանտաժի ենթարկել ադրբեջանցիներին: Միաժամանակ սա նաեւ ակնհայտ սադրանք է՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանային գոտում նոր ռազմական լարվածության հրահրմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա իր ազդեցության շնորհիվ տարածաշրջանը կառավարող Ռուսաստանը, ըստ երեւույթին, գոհ չէ վերջին մեկ-երկու ամիսներին շփման գծի հարաբերական խաղաղությամբ, եւ նա նմանատիպ քայլերով միանգամայն կարող է ավելացնել քաղաքական եւ հետեւաբար՝ ռազմական լարվածությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ: Բնականաբար, սա որեւէ կերպ չի տեղավորվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պաշտոնապես հռչակված ռազմավարական դաշնակցության տրամաբանության մեջ եւ ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանական հարված թիկունքից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ժողովրդավարությունը չի կարող լինել անվտանգության և խաղաղության երաշխավոր. Բագրատ Սրբազան Նիկոլը կռիվ է տալիս Փաշինյանի դեմ, պետք չէ վստահել ոչ Նիկոլին, ոչ էլ՝ Փաշինյանին. Շարմազանով Հրապարակվել են ԱԺ ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները Որքան ընտրող է ընտրողների ռեգիստրում ընդգրկված «Նիկոլը մարդու բերանը սկոտչով փակել է, ասում է՝ դեմ ես, ձայն հանիր». Էդգար Էլբակյան (video) «Դու ո՞վ ես, որ մտածում ես քո այլանդակությամբ ով ողջ մնա, ով՝ մահանա»․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի փամփուշտները սպառվել են, մնացել է վերջինն ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղադրանքը եղել է ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու մասին Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն Հունիսի 7-ը մեր վերջին շանսն է. հարցում (video) Ես սարսափեցի, երբ լսեցի՝ Բաքվի բերդերից ինչ կոչ էր արեցին մեր ռազմագերիները․ սա վերջն է․ Զոհրաբյան (video) Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am