Կարկտահարություն Արմավիրի մարզում
Արմավիրի մարզի Արգինա գյուղում եւ գյոււղի հարակից այգիններում այսօր` մարտի 30-ին, 15 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել: Հիմնականում վնասվել են ծաղկած ծիրանենիները:Այս մասին հայտնում է armlife.am-ը: Արմավիրցիների խոսքով մոտ 15 րոպե շատ ուժեղ կարկուտ է տեղացել , կարկտակայաններից ոչ մի հատ չեն կրակել: Ծառերից միայն ծիրաներիներն են վնասվել, քանի որ ծաղկած էին: Մոտ 20 եւ ավելի տոկոսի չափով բերքը վնասվել է, սակայն եթե գիշերը ցրտի, ցրտահարություն կլինի եւ ողջ բերքը կվնասվի: Կարկուտը ձյան շերտի նման է գետնի վրա, ջերմաստիճանն էլ ցածր եւ կարկուտը չի հալվում:
