Հայ ամուսինը Լոս Անջելեսում կրակել է կնոջ վրա և փախել
KTLA հեռուստաալիքը հայտնում է,որ Լոս Անջելեսի արվարձանում ոստիկանությունը որոնում է հայ տղամարդուն, որը կրակել է կնոջ վրա։ Դետեկտիվ Ֆրենկ ԴեՓերնոյի փոխանցմամբ, Թահանգա քաղաքում վաղ առավոտյան, ժամը 5-ի սահմաններում վիճաբանություն է եղել ամուսինների միջև, որից հետո ամուսինը կրակել է կնոջ ուսին։ Կնոջը կայուն վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները կարծում են, որ նա կփրկվի։
