Մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքից
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձորում գործող ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, կազմվել է քննչական խումբ։ ՍՊ ընկերությունը և աշխատակիցը ճանաչվել են տուժող։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք վկաներ։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություններ տրվել հետաքննական մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: