Հայկական արմատներով սաուդյան արքայազնը 320 մլն դոլար տարեկան եկամուտից հրաժարվել է
MiddleeastEye-ի փոխանցմամբ, Սաուդյան արքայազն, միլիարդատեր Ալ Վալիդ Բին Տալալը հրաժարվել է տարեկան դրամական եկամուտների իր բաժնից որպես «Kingdom Holding»-ի նախագահ,որի տարեկան եկամուտը գնահատվում 320 մլն դոլար:Հայտնի չէ ,թե ե ուր են կոնկրետ միջոցները ուղղվելու: Արքայազն Ալ Վալիդը եղել է 11 արքայազների թվում, որոնք կալանավորվել էին թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի նախաձեռնած հակակոռուպցիոն արշավի շրջանակում:
Ալ Վալիդն ազատ էր արձակվել հունվարի 27-ին:
