Ապօրինի միգրանտների երթուղայինը Թուրքիայում վթարվել է. զոհվել է 17,կան տասնյակ վիրավորներ
Anadolu գործակալությունը հայտնում է ,որ անօրինական փախստականներ տեղափոխող երթուղային միկրոավտոբուսի մասնակցությամբ խոշոր պատահար է տեղի ունեցել Թուրքիայում, Իգդիրում, զոհվել է 17, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել՝ 36 մարդ: Աֆղանստանի, Պաղեստինի, Իրանի քաղաքացիներ, որոնք ապօրինի հատել էին թուրք-իրանական սահմանը: Միկրոավտոբուսը ուժգին թափով հարվածել է սյանը՝ Իգդիր-Կարս ճանապարհին, այնուհետեւ հրդեհվել: Նշվում է, որ 14 ուղեւորի համար նախատեսված երթուղայինում 50 մարդ է եղել: Տեղում աշխատում են ոստիկանության, հրշեջ ծառայության եւ շտապ օգնության աշխատակիցները, հրդեհը մարվել է:
