Ստագնացիա կամ ճահիճ. Սերժ Սարգսյանը որոշել է ոչինչ չփոխել, բոլորը պետք է երջանիկ լինեն
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը որոշել է որեւէ արմատական փոփոխություն չիրականացնել կառավարության կազմում եւ իշխանության մեջ ընդհանրապես: Ընդամենը անվանափոխություն, եւ ուրիշ ոչինչ. Ինքը այլեւս ոչ թե նախագահ է, այլ վարչապետ, Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետ է, այլ առաջին փոխվարչապետ: Կարեն Կարապետյանը եւ իր տնտեսական թիմը շարունակելու են մնալ որպես տնտեսության մեջ հաջողության հասած առաջնորդներ: Չեն փոխվելու մազպետները, պետական կառավարման ապարատի պաշտոնյաները, բոլորը պետք է երջանիկ լինեն, որ Սերժ Սարգսյանը մնում է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
