«ՀԷԿ-երը սպանում են երկիրը. անպայման ուզում եք ամեն ինչ չորացնեք, որ հասկանաք՝ինչ է կատարվու՞մ».Օհաննես Ստեփանյան (գործարար Լիբանանից) (video)
Լիբանանից գործարար Հովհաննես Ստեփանյանը համոզված է, որ կեղծ է այն տեսակետը, թե Հայաստանի տնտեսությունն օժանադակելու համար են ՀԷԿ-եր կառուցվում. «Եթե մարդը հիվանդ է և դեղ են առաջարկում ու այդ դեղը ավելի է արագացնում մարդու մահը, պետք է դադարեցնել այդ դեղը տալ: ՀԷԿ-երը սպանում են երկիրը»: Գործարարը նշում է, որ ջրի պակասի պատճառով գյուղացին լքում է իր գոյւղն ու այսպես վերացվում է պետականությունը. «Տեսեք՝ ինչ է կատարվում. Անպայման պետք է չորացնեք երկիրը, որ հասկանաք՝ ի՞նչ է կատարվում: Անկախ նրանից, թե ում են պատականում ՀԷԿ-որը, մի բան հստակ է՝ պետության նկատմամբ կատարվում է հացնագործություն» : Առավել մանրամասն՝ տեսանյութում.
