«Հայաստանում 15-20 տոսկոսը աղանդավորներ են. ընդհանուր 300.000 աղանդավորական». Ալեքսանդր Ամարյան (video)
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ 2003թ.-ից արված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում քաղաքական, աղանդավորական և դիվանագիտական կառույցներն իրար հետ կապված են. «Ինչպես Մայդանում էին հայտնվել «Աստծո տուն» եկեղեցու հետևորդները, այդպես էլ մեզ մոտ՝ 2008թ.-ին մարտի 1-ի դեպքերի ժամանակ Աստվածաշնչերով մտել էին մարդկանց մեջ»: Ալեքսանդր Ամարյանի խոսքով` Հայաստանում գործում են 67 կրոնական կազմակերպություն, որոնցից 13-ը` հայկական, բայց մեկն է միայն մաքուր հայկական և չի ֆինանսավորվում արտասահմանից: Մանրամասները՝ տեսանյութում.
