Կեմերովոյի հրդեհից տղային դուրս է բերել գոտուց ամրացնելով, աղջիկներին` օձիքներից բռնած (տեսանյութ)
Կեմերովոյի ողբերգության ականատեսներից Դմիտրի Պոլուխինը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել կրակի ճիրաններում հայտնված առևտրի կենտրոնից դուրս բերել երեք երեխաների։
Դմիտրին պատմում է, որ սև թանձր ծխի պատճառով խանութներից մեկում այցելուները տեղաշարժվում էին բառի բուն իմաստով ձայներով կողմնորոշվելով։
Տղային Պոլուխինը ամրացրել է տաբատի գոտուց, իսկ աղջիկներին կրակից դուրս է բերել օձիքներից բռնած քաշելով։
