Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Էրդողանի հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը: Ինչպես հայտնում է՝ Artsakhpress.am-ը, մարտի 28-ին մեկնարկած այցի շրջանակում Հասանովը հանդիպումներ կունենա Թուրքիայի մի խումբ պաշտոնատար անձանց հետ: Արդեն մարտի 31-ին նա թուրքական Գիրեսուն քաղաքում կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը:
