«Աղանդավորական կառույցներում կա մի հրահանգ՝ ներխուժել պետական մարմիններ». Ալեքսանդր Ամարյան (video)
«Աղանդավորական կառույցներում կա մի հրահանգ՝ ներթափանցել պետական մարմիններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նա տեղեկացրեց, որ աղանդավորական կառույցները ներթափանցում են անգամ պաշտպանության համակարգ: Ամարյանի խոսքով՝ աղանդավորական կազմակերպությունները զբաղված են տեղեկատվության հավաքագրմամբ, մատնանշելով՝ Եհովայի վկաների տնետուն գնալն ու ընտանիքների մասին տեղեկատվություն հավաքելը: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
