Կեմերովոյի շրջանում այրվել է երեխաներ տեղափոխող ավտոբուսը
Կեմերովոյի շրջանում մանկական վոլեյբոլային թիմին տեղափոխող ավտոբուս է այրվել։ Ուղևորներին ժամանակին տեղահանել են: Խանտի Մանսիսկից Նովոսիբիրսկ մեկնող ավտոբուսում եղել են 11 երեխա և նրանց ուղեկցող մեծահասակներ, որոնք կարողացել են դուրս գալ ավտոբուսից։ Ոչ ոք չի տուժել։ Ուղևորներին այլ ավտոբուս են տեղափոխել։
